Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Անգամ Պինոչետի պես լուրջ տղերքը չկարողացան մինչև վերջ ռեպրեսիաներով իշխանություն պահել

Անգամ Պինոչետի պես լուրջ տղերքը չկարողացան մինչև վերջ ռեպրեսիաներով իշխանություն պահել
26.06.2025 | 10:37

Փաշինյանական հանցախմբի կողմից այլախոհների նկատմամբ 1937 թվի տոտալ մեթոդաբանության կիրառման համատեքստում մեկ կարևոր պատմաքաղաքական իրողություն պետք է ֆիքսել: Ռեժիմների կողմից կիրառվող ռեպրեսիանները առաջին հայացքից թվում է` կարող են արդյունավետ լինել իշխանության պահպանման համատեքստում:

Սակայն իրականում դրանք որպես կանոն ունենում են ընդամենը կարճաժամկետ որոշակի մարտավարական էֆեկտ:

Ավելի գլոբալ և ռազմավարական հեռահար համատեքստում փաշինյանական յուրաքանչյուր ռեպրեսիան առաջին հերթին վնաս է հենց վարչախմբին: Պինոչետի,Պոլ-Պոտի, Իդի Ամինի ու մնացածի պես տղերքը անգամ չկարողացան մինչև վերջ ռեպրեսիաներով իրենց իշխանությունը պահել:

Սրանք ո՞վ են, որ Հայաստանում վերջնական բռնապետություն հաստատեն:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ